Jump to content

ՀՍՀ/«ԿԱՎՌՈՇ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԱՎՌՈՇ», քաղաքական, կենցաղային պատկերազարդ երգիծական օրաթերթ, երկօրյա, այնուհետև՝ շաբաթաթերթ: Լույս է տեսել Կ. Պոլսում՝ 1908—26-ին և Փարիզում՝ 1926—36-ին: Խմբագիր-հրատարակիչ՝ Ե. Թոլայան, խմբագիրներ՝ Մ. Կապրաշ, Ա. Ալպոյաճյան, Ա. Մուպահ-յաճյան: Արտացոլել է սփյուռքահայության առօրյան: Տպագրել է ծաղրանկարներ, պամֆլետներ ու ֆելիետոններ, վեր հանել հասարակական, տնտ. և մշակութային կյանքի թերությունները: Կարևոր տեղ է հատկացրել թատրոնի (հատկապես ֆրանսահայ) իրադարձություններին, անդրադարձել Վ. փափազյանի, Հ. Զարիֆյանի, Սուրաբյանների և ուրիշ դերասանների բեմական գործունեությանը: «Կ.»ին աշխատակցել են Գ. Թորոսյանր, Գ. Համբիկյանը, Ս. էքմեքչյանը, Ա. Քեչյանը, 4. Տատրյանը, նկարիչներ Ե. Քոչարը, Մ. Հովիկյանը և ուրիշներ: Ե. Թոլայանը 1910—33-ին (ընդհատումներով) լույս է ընծայել նաև «Կավռոշին տարեցույցը»:

Բ. Հովակիմյան