ՀՍՀ/«ԿԱՏԱՂԻՆԵՐ»
«ԿԱՏԱՂԻՆԵՐ» («Enrage s»), մականուն, որ տրվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ առավել ձախ հոսանքի ներկայացուցիչներին՝ քաղաքայինպլեբսի գաղափարախոսներին (ժ. Ռու, Տ. Լեկլերկ, Ժ. Վառլե և ուրիշներ): «Կ.», դեմ չլինելով մասնավոր սեփականությանը, կոչ են արել անխնա պայքարել սպեկուլյանտների դեմ, գլխավորել են լայն սպառման ապրանքների վրա կայուն գներհաստատելու համար շարժումը: «Կ.» կարևոր դեր են խաղացել ժիրոնդիստների(որոնք և տվե են «Կ.» անունը) դեմ յակոբինյանների պայքարում: Ցակոբինյանդիկտատուրայի հաստատումր չբավարարեց «Կ.»ին, որոնք պահանջում էին անհապաղ միջոցներ ստորին խավերի վիճակը բարելավելու համար: «Կ.» խստորենքննադատեցին 1793-ի յակոբինյան սահմանադրությունը: Ցակոբինյանները, որոնց համար թանկ էր դաշինքը «Կ.»իհետ ժիրոնդիստների դեմ պայքարում, 1793-ի կեսին խզեցին այդ դաշինքը և աշնանը ջախջախեցին նրանց: «Կ.»ի հակաբուրժուական հայացքների և գործունեության որոշ տարրեր ուրույն դեր են խաղացել պրոլետարական գաղափարախոսության ձևավորման գործում:
