ՀՍՀ/«ԿԱՏՅՈՒՇԱ»
«ԿԱՏՅՈՒՇԱ», Հայրենական մեծ պատերազմում (1941—45) օգտագործված դաշտային ռեակտիվ հրետանու անփող համակարգերի ոչ պաշտոնական անվանումը: Անծուխ վառոդով աշխատող ռեակտիվ արկերի (ՌԱ) մշակումը սկսվել է 1921-ին: Տարբեր տրամաչափերի ՌԱ-ի՝ «Կ.»ի արկերի նախատիպերի պաշտոնական փորձարկումներն ու մշակումն իրագործվել են 1929—33-ին: ՌԱ ռազմաօդային ուժերում սկսել են օգտագործվել 1937—38-ին: 1938—41-ին ստեղծվել է բեռնատար ավտոմոբիլի վրա մոնտաժված գործարկման բազմալիցք տեղակայանք: Սովետական հրետանին Մ-13 ՌԱ-ով և ԲՄ-13 գործարկման տեղակայանքներով սկսել է զինվել Հայրենական մեծ պատերազմի նախօրեին: Պատերազմի ընթացքում ստեղծվել են ՌԱ-ի և գործարկման տեղակայանքների զանազան տարբերակներ (ԲՄ 13-ՄՆ, ԲՄ 8—48, ԲՄ 31—12 են): «Կ մեծ դեր է խաղացել մարտական գործողություններում: 1941—44-ին ՍՍՀՄ-ում արտադրվել են ավելի քան 100 հզ. «Կ.» և նրանց համար 12 մլն ՌԱ:
