Jump to content

ՀՍՀ/«ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔ», բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետա ցող տեսակների հաշվառման գիրք: Հրատարակվել է 1966-ի հուլիսին, Շվեյցարիայում, Բնության պահպանության միջազգային միության կողմից: «Կ. գ.» բացվող օրացույցի տեսք ունի, որի ցանկացած էջը կարելի է փոխարինել կամ լրացնել անհետացող և հազվագյուտ տեսակների մասին նոր տվյալներով: «Կ. գ. »ի առաջին հատորում ընդգրկված է կաթնասունների 236, երկրորդում՝ թռչունների 287, երրորդում՝ սողունների 119 և երկկենցաղների 36 տեսակ: Հրատարակվել է նաև առանձին հատոր՝ նվիրված հազվագյուտ բույսերին: Միջազգային նշվածմիությունը ոչ միայն գրանցում է կենդանական և բուսական աշխարհի հազվագյուտ ներկայացուցիչներին, այլև միջոցներ է ձեռնարկում անհետացումից նրանց Փրկելու համար: Սովետական Միությունում, ինչպես նաև ՀՍՍՀ-ում, մեծ ուշադրություն է դարձվում հազվագյուտ կենդանիների պահպանությանը: Այդ նպա տակով ստեղծվում են արգելանոցներ, արգելավայրեր: ՀՍՍՀ-ում կազմված է պաշտ պանության տակ առնված բույսերի Ակենդանիների հատուկ ցուցակ, որտեղ տեղ են գտել գորշ արջը, անդրկովկասյան ընձառյուծը, բեզոարյան այծը, հայկ. վայրի ոչխարը, մորուքավոր արծիվը, ճպուռները, մեղուները, մրջյունները, թիթեռ ների որոշ տեսակներ, ինչպես նաև գիհին, նռնենին ևն: Տես նաև Բնության պահպանություն:

Բ. Գեյլիկման