ՀՍՀ/«ԿԱՐՄԻՐ ԳՅՈՒՂԱՑԻ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԿԱՐՄԻՐ ԳՅՈՒՂԱՑԻ», ՀԿ(բ)Կ էշմիածնի գավկոմի և գավհեղկոմի օրգան: Լույս է տեսել 1921—22-ին, էշմիածնում, անկանոն պարբերականությամբ: Խմբագիրներ՝ Ա. Շահգելդյան, Լ. Թովմասյան, Ա. Մուրադյան, Հ. Բաննահյան: Պրոպագանդել է լենինյան գաղափարները և կոմունիստական կուսակցության քաղաքականությունը: Արտացոլել է գավառի քաղ-տնտեսական կյանքը, ներկայացրել գյուղատնտեսության բնագավառի առաջավորներին, ընդհանրացրել նրանց Փորձը: Մասսայականացրել է սովետական իշխանության կենտրոնական և տեղական մարմինների դեկրետներն ու հրահանգները: «Կարմիր երիտասարդի թերթիկ», «Աշխատավոր կնոջ թերթիկ» էջերով նպաստել է գյուղում նոր հասարակության ձևավորման գործին:
