Jump to content

ՀՍՀ/«ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԱԿ» ԹԵՐԹ ՄՈՍԿՎԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԱԿ», հասարակական-քաղաքական թերթ: «Հայաստանի կոմունիստական կուսակցության» օրգան: Հայկական գործերի կոմիսարիատի հրատարակություն: Լույս է տեսել 1919-ին, Մոսկվայում (16 համար): Խմբագիր՝ Ա. Կարինյան: Լուսաբանել է կոմունիստ, կուսակցության գործունեությունը, ներկայացրել Անդրկովկասի, մասնավորապես Հայաստանի քաղ. կացությունը: Մերկացրել է հայ ազգայնական կուսակցությունների և միջազգային իմպերիալիզմի գործելակերպը Անդրկովկասում, անդրադարձել Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ընթացքին, բացահայտել Վերսալի և Բրեստի հաշտության պայմանագրերի էությունը: Տպագրել է Գ. Հայկունու «Պրոլետարական հեղափոխությունը և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»,«Բանվոր Հայկ» ծածկանունով Հ. Բժշկյանի (Գայ) «Բարձրագույն զինվորական կազմը», «Կարմիր բանակ» հոդվածները: Առանձին համար է նվիրել Ա. Շահումյանի մահվան տարելիցին: Աշխատակցելեն Վ. Տերյանը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Աթաբեկյանը, Ա. Մարտիկյանը և ուրիշներ:

Տ. Վարդանյան