Jump to content

ՀՍՀ/«ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԱԿ» ՕՐԱԹԵՐԹ ԹԻՖԼԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԱԿ», բոլշևիկյան օրաթերթ: «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպության հրատարակություն: Լույս է տեսել 1918-ին, Թիֆլիսում (մարտին՝ 14 համար «Կարմիր օրեր» անվամբ, ապրիլին՝ 11 համար «Կ. դ.»): Առաջին համարում հրապարակել է «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպության հիմնադրման և Հայաստանի ինքնորոշման մասին դեկլարացիա-մանիֆեստը: Տպագրել է Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»ի միմասը, Վ. Ի. Լենինի «Նամակ Ա. Գ. Շա-հումյանին» 23.11(6).12.1913, «Նամակազգային հարցի մասին» խորագրով և այլ գործեր: Թերթն անվերապահորենկանգնել է Կոմինտերնի կողմը, ողջունել նրա որոշումները, պայքարել դրանց իրագործման համար. Տպագրել է Մ. Գորկու «Բազեի երգը» ստեղծագործությունը: Աշխատակցել են Գ. Հայկունին, Մ. Մահակյանը, Ե. Գարագաշը, Գ. Վարդանյանը եուրիշներ: Ա. Մնացականյանը: