ՀՍՀ/«ԿԱՐՄԻՐ ԶԻՆՎՈՐ» ԵՐԿՕՐՅԱ ԹԵՐԹ ԵՐԵՎԱՆ
«ԿԱՐՄԻՐ ԶԻՆՎՈՐ», բանակային երկօրյա թերթ: 89-րդ հայկ. Թամանյան հրաձգային դիվիզիայի քաղբաժնի օրգան: Լույս է տեսել 1942—56-ին, Երևանում (պատերազմի տարիներին դիվիզիայի տեղակայման վայրերում): Խմբագիրներ՝ Գ. Հարության, Ս. Նալբանդյան, Հ. Առաքելյան: Պրոպագանդել է սոցիալիստական հայրենիքի պաշտպանության լենինյան սկզբունքները, ցույց տվել կո մունիստական կուսակցության առաջնորդող դերը Հայրենական մեծ պատերազմում, լուրեր հաղորդել սովետա-գերմ.ռազմաճակատից, ներկայացրել հայ ռազմիկների սխրանքը: Տպագրել է Մ. Սարյանի, Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Ն. Զարյանի և ուրիշների նամակներն ուուղերձները՝ հասցեագրված սովետական մարտիկներին: Ետպատերազմյան տարիներին թերթը պայքարել է զինվորների մարտական պատրաստականության բարձրացման, քաղ. դաստիարակության ամրապնդման համար, բացատրել սովետական պետության քաղաքականության էությունը, մեկնաբանել ժամանակի քաղ.իրադարձությունները:
Ս. Նաշրանյան
