ՀՍՀ/«ԿԱՐՄԻՐ ԶԻՆՎՈՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ԵՐԵՎԱՆ
«ԿԱՐՄԻՐ ԶԻՆՎՈՐ», շաբաթաթերթ, երկօրյա թերթ, վերջում՝ օրաթերթ: ՀՍԽՀ կարմիր բանակի քաղբաժնի, այնուհետև՝ ՀՍԽՀ հավաքական բրիգադի քաղբաժնի, Հայկ. հավաքական դիվիզիայի քաղբաժնի, Հայկ. հրաձգային դիվիզիայի քաղբաժնի, վերջում՝ Կ. Վորոշիլովի անվ. 76-րդ լեռնահրաձգային կարմրադրոշ հայկ. դիվիզիայի օրգան: Լույս է տեսել 1921—1938-ին, Երևանում: Խմբագիրներ՝ Վ. Ծովյան, Ա. Մարության, Ե. Չուբար, Ս. Ասլիբեկյան, Հ. Տեր-Դանիելյան, Մ. Դավթյան, Մ. Պարոնիկյան, Ա. Ալեքսանյան, Գ. Գյոլեցյան, Ղ. Հովհաննիսյան, Ա. Նիկոդոսյան, Շ. Հովհաննիսյան: Պրոպագանդել է կոմունիստական կուսակցության ներքին և արտաքին քաղաքականությունը, լուսաբանել դիվիզիայի ստորաբաժանումների մարտական պատրաստության, զինվորների քաղ. դաստիարակության հարցերը: «Կ. զ.» անդրադարձել է նաև ՀՍՍՀ-ի ժողտնտեսության և մշակույթի հաջողություններին: Թղթակցել են Ա. Մյասնիկյանը, Հ. Բժշկյանը (Գայ), Հ. Հովսեփյանը, Հ. Լազյանը և ուրիշներ: 1920—1921-ին լույս է տեսել «Կարմիր բանակ» անունով:
Ս. Նալբանդյան
