ՀՍՀ/«ԿԱՐՄԻՐ ԼՈՌԻ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԿԱՐՄԻՐ ԼՈՌԻ», թերթ: ՀԿ(ր)Կ Լոռվա գավառային և հեղափոխական կոմիտեների օրգան: Լույս է տեսել 1921—22-ին, Ջալալօղլիում (Ատեփանավան), անկանոն պարբերականությամբ: Խմբագիրներ՝ Կ. Ղազարյան, Գ. Մեհրաբյան, Ա. Սահակյան (մաճկալ Շմավոն): Մատչելի, տեղական բարբառին մոտ լեզվով, ներկայացրել է սովետական կարգերի կառուցվածքն ու էությունը, ծանոթացրել Հայաստանի կոմունիստական կուսակցության խնդիրներին: Լուսաբանել է գավկոմի, գյուդխորհուրդների գործունեությունը, մեծ տեղ տրամադրել հողային հարցի լուծմանը: Նոր հասարակարգի կառուցման գործում կարևոր դեր է հատկացրել կանանց շրջանում տարվող աշխատանքներին, երիտասարդության դաստիարակության, կրթության և սպորտի հարցերին: Ունեցել է «Լոռվա կարմիր երիտասարդ», «Լոռվա աշխատավոր կնոջ թերթիկ», «Հեծգնդի թերթիկ», «Красный Лори» էջերը:
