ՀՍՀ/«ԿԱՐՄԻՐ ԼՈՒՐԵՐ»
«ԿԱՐՄԻՐ ԼՈՒՐԵՐ», ամսաթերթ: Բուլղարիայի կոմունիստական կուսակցության (ԲԿԿ) Հայկական խմբի օրգան: Բուլղարահայ «Մամուլի կոմիտե» կազմակերպության հրատարակություն: Լույս է տեսել 1920—21-ին, Ֆիլիպեում (Պլովդիվ): Խմբագիր՝ Ս. Շահբազյան: Հայերեն առաշին կոմունիստական թերթն է սփյուռքում: Բուլղարահայ աշխատավորությանը կողմնորոշել է դեպի կոմունիստական կուսակցությունն ու Կոմինտերնը, սոցիալիզմի իրականացումը կապել պրոլետարիատի դիկտատուրայի հաստատման հետ: Մերկացրել է իմպերիալիստական պետությունների ոտնձգությունները Սովետական Ռուսաստանի դեմ, ակտիվ գործունեություն ծավալել հանուն Սովետական Հայաստանի ամրապնդման: Լուսաբանել է բուլղարահայ աշխատավորական շարժումներն ու ԲԿԿ-ի գործունեությունը, արձագանքել սովետական հանրապետություններին օգնող միջոցառումներին: «Կ. լ.»ին հաջորդել է «Նոր աշխարհ» (1922—23) թերթը:
