Jump to content

ՀՍՀ/«ԿԱՐՄԻՐ ԽԱՉ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԱՐՄԻՐ ԽԱՉ», տարբեր երկրներում՝ կամավոր ընկերություններ, որոնք պատերազմի ժամանակ կազմակերպում են օգնություն ռազմագերիներին, վիրավոր և հիվանդ ռազմիկներին, խաղաղ պայմաններում՝ բնական աղետներից տուժածներին և վարակիչ հիվանդություններով տառապողներին: Ադրբ., Տաշ., Թուրքմ., Ուզբեկական ՍՍՀ-ներում, ինչպես և Աֆղանստանում, Թուրքիայում, Պակիստանում կոչվում է «Կարմիր կիսալուսին», Իրանում՝ «Կարմիր առյուծի և արջի» ընկերություն: 1863-ին Շվեյցարիայում ստեղծվել է «Հիվանդ ու վիրավոր մարտիկների խնամատարության կոմիտե»: Հաջորդ տարուց սկսած կազմակերպվել են «Կ. խ.»ի ազգային ընկերություններ, հետագայում հիմնադրվել է միջազգային «Կ. խ.», ստեղծվել նրա միջազգային կոմիտե: 1965-ի կանոնադրությամբ միշազգային «Կ. խ.»ի գերագույն օրգանը կոնֆերանսն է, որը գումարվում է չորս տարին մեկ իսկ կոնֆերանսների միջև ընկած ժամանակաշրջանում՝ մշտական հանձնաժողովը: ՌՍՖՍՀ-ում 1918-ի նոյեմբ. 20-ին գումարվեց «Կ. խ»ի ընկերության համառուսաստանյան ժողով, ուր ընտրվեց կենտրոնական կոմիտե և հաստատվեց կանոնադրություն «կ. խի» և «Կարմիր կիսալուսնի» ընկերություններ ստեղծվեցին նաև միութենական մյուս հանրապետությունննրամ: 1923-ին հիմնքվեց սովետական «Կ.խ.»ի և «Կարմիր կիսալուսնի» ընկերությունների միությունը: Հայաստանի «Կ. խ.»ի ընկերությունը հիմնադրվել է 1921-ին: Քաղաքներում ու խոշոր բնակավայրերում կազմակերպել է մասնաճյուղեր, կապ հաստատել արտասահմանյան հայկ. գաղութների հետ: Հիմնել է տրոպիկակտն կայաններ (էջմիածին, Մեղրի, Արփա), ամբուլատորիաներ (Սևքար, Սարդարապատ, խաթանարխ), վեներական հիվանդներին օգնող բուժկետեր (Մեծ Պարնի, Նալբանդ), առաշին օգնության բուժակային և բժշկ. կետեր (Ղարաքիլիսա, Զանգիբասար, Սիսիան, Զեյվա): Կազմակերպել է բժշկ, շոկատնհր և ուղարկել շրշանները՝ բծավոր տիֆի, տրախոմայի, ւխներական հիվանդությունների դեմ պայքարելու: Բացել է հիվանդանոցներ (Սեան, Սևքար, Սիսիան), ծննդատներ (Երևան, 1 ենինական), երկրաշարժի (Լենինական, Զանգեզուր) ժամանակ օգնել տաժածներին: Հայրենական պատերազմի տարիներին շհֆական աշխատանք է կատարել էվակո-հոսպիտալ ներում, օգնել ազատագրված մի շարք քաղաքների (Վորոշիլովգրադ, Գոմել ևն) դրամական միջոցներով, սանիտարական գույքով ու ղեղորայքով: Երնանի, Լենինակտնի, Կիրովականի և այլ քաղաքների որոշ հիվանդանոցների կից կազմակերպել է բաժքույրական երկամյա դասընթացներ: