ՀՍՀ/«ԿԱՐՄԻՐ ԾԻԼԵՐ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԿԱՐՄԻՐ ԾԻԼԵՐ», հայերեն մանկական պատկերազարդ ամսագիր: Վրտստանի ԼԿԵՄ Կենտկոմի և լուսժողկոմատի հրատարակություն: Լույս է տեսել 1923—1941-ին, Թբիլիսիում (1939-ից անվանվել է «Հոկտեմբերյան սերունդ»): Խմբագիրներ՝ Հ. Հակոբյան, Հ. Պոդոսյան, Ռ. Աղաբաբ: Նպաստել է հայ սովետական մանկական գրականության ձևավորմանն ու զարգացմանը: Տպագրել է Վրաստանում և Հայաստանում ստեդծագործող գրողների, արվեստագետների, մանկավարժների գործերը, թարգմանական նմուշներ՝ համաշխարհային դասական գրականությունից: Առանձին մատենաշարով լույս է ընծայել մանկական ստեղծագործությունների ժողովածուներ: «Կ. ծ.» հայկ. դպրոցներում գործածվել է որպես ուս, ձեռնարկ:
Վ. Մաղաչյան
