ՀՍՀ/«ԿԱՐՄԻՐ ՄՈԾԱԿ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԿԱՐՄԻՐ ՄՈԾԱԿ», երգիծական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1926—27-ին, Երևանում: Խմբագիրներ՝ Ա. Երզնկյան, է. խոճիկ: Ծաղրել է բյուրոկրատական քաշքշուկը, վեր հանել հնից եկող կենցաղային արատներն ու հոռի սովորությունները, խարազանել սովետական կարգերի հակառակորդներին: Տպագրել է է. խոճիկի, Լեռ Կամսարի, Դ. Դեմիրճյանի և այլոց երգիծական ստեղծագործություններ: Աշխատակցել են ծաղրանկարիչներ Մ. Արուտչյանը, Վ. Գայֆեճյանը: Կ. մ.ի N 4-ը նվիրված է Հ. Պարոնյանի մահվան 35-ամյակին:
Ե. Հարությունյան
