ՀՍՀ/«ԿԱՐՄՐԱՀՈՂԵՐԻ» ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՐՄՐԱՀՈՂԵՐԻ» ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ, Ժող. ապստամբություն Չինաստանում 17—27-ին: Անունն ստացել է ապստամբների՝ հոնքերը կարմիր ներկելու սովորությունից: «Կ.» այան պատճառը կայսր Վան Մանի ռեֆորմների հետևանքով ժող, զանգվածների դրության վատթարացումն էր: Շարժիչ ուժը աղքատ գյուղացիներն էին, վարձու աշխատողները և ստրուկները: Սկսվել է Շանդուն նահանգում: 21-ին ապստամբները ջախջախեցին կառավարական, ապա՝ կայսեր ուղարկած զորքը: 23—24-ին «կարմրահոները» և այլ ջոկատներ, այդ թվում՝ Լյու Սյուանի (Հայ դինաստիայից), արշավեցին կայսրության մայրաքաղաք Չանան: Կայսր հռչակված Լյու Սյուանի ջոկատները գրավեցին մայրաքաղաքը, Վան Մանը գլխատվեց: 25-ին «կարմրահոները» ջախջախեցին Լյու Սյուանի զորքերը, մտան մայրաքաղաք և կայսր հռչակեցին հովիվ Լյու Պեն Ցգիին: Ազնվականները 27-ին ճնշեցին ապստամբությունը:
