«ԿԱՐՄՐԱՔԱՐ», հանգստյան տուն Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, Ղափանից 20 կմ հեռու, Բարգուշատի լեռնաշղթայի լանջին, անտառի եզրին, 1700 մ ծովի մակերևույթից բարձր: Կլիման մեղմ է, միջին լեռնային: