ՀՍՀ/«ԿԱՐՈԼԻՆԱ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԿԱՐՈԼԻՆԱ», համագերմանական օրենսգիրք, կազմվել է 1532-ին (կոչվում է կայսր Կարլոս V-ի անունով): 219 հոդվածների մեծամասնությունը վերաբերում էր քրեական իրավունքին ու քրեական դատավարությանը: «Կ.» պետ. իշխանության և առանձին ֆեոդալների զենքն էր աշխատավորների, հատկապես Թ. Մյոացերի գլխավորած գյուղացիական շարժման մասնակիցների դեմ: Մահապատիժը (քառատում, ողջակիզում, գլխատում, ջրում խեղդելը, անվահարում) և հաշմող մարմնական պատիժները (կուրացում, լեզվահատում, ձեռնահատում) նրա հիմնական պատժամիջոցներն էին: Դատավարությունն ընթանում և ապացույցները ձեռք էին բերվում ինկվիգիցիոն մեթոդներով: Ուժի մեջ էր մինչև XVIII դ. վերջը:
