ՀՍՀ/«ԿԱՐՈՍ ԽԱՉ»
«ԿԱՐՈՍ ԽԱՉ», հայկական հնօրյա վիպերգ: Բաղկացած է շուրջ 200 տողից, որոնցից յուրաքանչյուրը, աննշան բացառությամբ, վերջանում է «ին» հանգով: Կազմված է 2 մասից: Ա մասում հաղորդվում է, թե ինչպես հոտաղները դաշտում կարոս անունով բույսից մի խաչ են պատրաստում, որն իր հրաշագործությամբ «ցերեկը հով է անում աշխարհին, գիշերը կամար լույս կապում տաճարին»: Բ մասում Քուրդ Պարոնը (կամ պարսից խանը) փորձում է հափշտակել «Կ. խ.» և պատժվում է վերջինիս զորությամբ: Ազատ ոտանավորի ձևով հորինված այս վիպերգին քնարական հնչեղություն է հաղորդում «ծստա կլնիմ Կարոս խաչին» տողը, որը կրկնվում է բոլոր հատվածների վերջում: «Կ. խ.»ի մեջ արձագանք է գտել այլազգի տիրողների կողմից հայկ. սրբությունների և սրբավայրերի կողոպտման ու ավերման փաստերից մեկը: Եղանակը գրի են առել Կոմիտասը և Մ. Մելիքյանը:
Գրկ.՝Հազաբ ու մի խաղ, կազմ, և խմբ. Կոմհտտս վարդապետ և Մ. Աբնղյան, Բ հիսնյակ, Վաղ-պատ, 1905, էշ 87—97: Աբեղյան Մ., Երկեր, հ. 1, Ե., 1966, էշ 502-06: Ա. Ղանալանյան
