Jump to content

ՀՍՀ/«ԿԱՐՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԱՐՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ», «Գագիկ թագավորի Ավետարան», XI դարի հայկական մագաղաթյա ձեռագիր՝ գրված և պատկերազարդված Կարսի Գագիկ Աբասյան թագավորի համար: Այժմ պահպանվում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում (ձեռ.N 2556): «Կ. Ա.» (481 թերթ) տեղ-տեղ կտրտված է, հետագայում խնամքով նորոգված: Կաշեկազմ է, ոսկեզօծ շրջանակով, մեջտեղը՝ խաչ: Երկաթագիր է: Գլխատառերը զարդարված են տերևներով, ծաղիկներով, կենդանիների գլուխներով: Լուսանցքներում պատկերված են հարյուրավոր բազմատեսակ թռչուններ, նաև՝ կենդանիներ և անոթներ: Ունի խորաններ, անվանաթերթեր և գլխագարդեր, որոնցում գերակշռում են տերևածաղկային, թռչնային և երկրաչափական մոտիվները: Լուսանցքներում գլխատառերի մոտ նկարված թռչունները և կենդանիները իրենց զուգահեռը չունեն ժամանակի հայկ. և բյուգանդական ձեռագրերում: Խորանները, ինչպես այդ ժամանակվա բյուգանդական ձեռագրերում, սյուների վրա ունեն ուղղանկյուն գլխազարդեր: Թռչունների, կենդանիների և ծաղկատերևների ռեալիստական վերարտադրությունը հմտորեն զուգակցված էոճավորման հետ: Արևելյան ոճով են պատկերված Գազիկ թագավորը, Մարեմ արքայադուստրը և Գորանդուխտ թագուհին, որոնք ծալապատիկ նստած են գորգածածկ բազմոցին: Գորգը, նաև թագավորական ընտանիքի անդամների հագուստները զարդարված են սասանյան և մահմեդական մոտիվներով (երկարակնճիթփղեր, թռչուններևծաղիկներ՝ մարգար տաշար շրջանների մեջ, վայրի խոյեր, թռչուններ՝ մեդալիոններում, արմավիկներ՝ մարգարտաշար ոլորազարդերում, հին արաբական «քոլֆի» տառեր ևն): Արքայական ընտանիքի նկարը ցույց էտալիս Հայաստանը շրջապատող մահմեդական աշխարհի ներգործությունը հատկապես գործվածքեղենի զարդամոտիվներում և նստելու ձևում: Ավետարանական տեքստերի պատկերազարդումներում, ինչպես վաղ շրջանի մի քանի այլ հայկ. ձեռագրերում, արտահայտված են կապերը Բյուզանդիայի հետ: Սակայն բյուգանդական մանրանկարներում շեշտված է Քրիստոսի տիրական, աստվածային էությունը, «Կ. Ա.»ում՝ մարդկային-հուզական կողմը: «Կ. Ա.», առավել քան այդ շրջանի այլ ձեռագրեր, կրում է այն բոլոր սաղմերը, որոնք հետագայում զարգացան ինչպես Մեծ Հայքի, այնպես էլ կիլիկյան մանրանկարչության մեշ: Պատկերազարդումը տես 408—409-րդ էջերի միշև՝ ներդիրում:

Գրկ..Tchobanian A., La Roseraie d Armenie, t.3,P., 1929 D e r-Nersessian Տ., Armenia and the Byzantine Empire, Cambridge—Massachusets, 1945, p, 119-120 Նույնի, L art armenien, P., 1977, p. 109—114.

Վ. Ղազարյան