Jump to content

ՀՍՀ/«ԿԻԼԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿԻԼԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ», բարեգործական կազմակերպություն: Հիմնվել է Կ. Պուսում, 1879-ի փեար. 18-ին: Հիմնադիրներ՝ Մինաս Չերազը, Կարապետ Կարակյանը, Հրանտ Ասատուրը, Հակոբ Նազարյանը և ուրիշներ: Նպատակն էր՝ «Ազգային դաստիարակությունն ընդհանրացնել Կհլիկիո մեջ»: «Կ. ը.» նյութապես աջակցել է «Ս. Վարդանյան ընկերության» Հաճընում բացած վարժարաններին, ապահովել ուսուցիչներով, նոր դպրոցներ բացել Զեյթունում, Մարաշում, Այնթասլում, Սսում և այլուր: Ընկերության միջոցները գոյանում էին անդամավճարներից և նվիրատվություններից: 1880-ի հունիսի 1-ին միավորվել է «Արարատյան ընկերության հայոց»ի և «Դպրոցասիրաց-Արևելյան ընկերության» հետ, կազմել է Միացյալ ընկերություն հայոց»ը:

Գրկ. Պողոսյան Ե, Պատմություն հայմշակութային ընկերություններու, հ. 1, Վնն.,1957: Հ. Դավթյան