Jump to content

ՀՍՀ/«ԿՅԱՆՔ ԵՎ ԱՐՎԵՍՏ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿՅԱՆՔ ԵՎ ԱՐՎԵՍՏ», գրական-գեղարվեստական պատկերազարդ տարեգիրք, 1936-ից՝ ամսագիր: Լույս է տեսել 1931— 1940-ին, Փարիզում: Խմբագիր-հրատարակիչներ՝ Մերուժան և Մկրտիչ Պարսամյաններ: Նպատակն էր նպաստել հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը սփյուռքում: Պարբերականը փորձել է արվեստը և գրականությունը վեր դասել ամեն կարգի համոզմունքներից ու գաղափարախոսություններից, որը տեղի է տվել իրարամերժ կարծիքների և դիրքորոշումների: Գրական-բանասիրական բաժնում տպագրել է Սիամանթոյի, Դ. վարուժանի, Ռ. Սևակի և ուրիշների անտիպ գործերն ու նամակները, հուշեր նրանց մասին: Անդրադարձել է նաև հայ սովետական գրականությանը, ներկայացրել թարգմանություններ: Արժեքավոր են Կոմիտասի, Տ. Չուխաճյանի, Վ. Մախոխյանի, Տ. Փուշմանի և ուրիշների երաժշտության, նկարչության, արևմտահայ թատրոնի, ճարտարապետության մասին հանդեսի տպագրած նյութերը: Առանձին համարներ է նվիրել Րաֆֆուն (1936, 9) և Գ. Սրվանձտյանցին (1940, 5—6 միացյալ):

Մ. Բաբլոյան