ՀՍՀ/«ԿՅԱՆՔ ԵՎ ԳԻՐ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԿՅԱՆՔ ԵՎ ԳԻՐ», գրական-գեղարվեստական առաշադիմական ամսագիր: Լույս է տեսել 1944—50-ին, Կահիրեում: Խմբագիր՝ Դ. Շահլամյան: Նպատակն էր համախմբել սփյուռքահայ (հատկապես եգիպտահայ) գրողներին ու գրասեր երիտասարդությանը: Մեծ տեղ է հատկացրել Սովետական Հայաստանի մշակույթի, գիտության և արդյունաբերության վերելքը նկարագրող նյութերին: Տպագրել է Ս. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Ս. Զորյանի, Ն. Զարյանի, Գ. Մահարու, Գ. Սարյանի, Շիրագի, Ս. Կապուտիկյանի և ուրիշների ստեղծագործությունները: Արձագանքել է արաբ, և համաշխարհային գրականությանը: Աշխատակցել են Վ. Թեքեյանը, Ս. Տատրյանը, Ե. Պարսամյանը, Հ. Ժամկոչյանը, 0. Ավետիսյանը և այլք: Հաջորդել է «Զարթոնք» գրական-գեղարվեստական ժողովածուին (1939—40):
