ՀՍՀ/«ԿՅՈՒՐԻՆԻ ՀՈՒՇ»
«ԿՅՈՒՐԻՆԻ ՀՈՒՇ», գրական, ազգագրական և պատմական պարբերագիրք: Կյուրինի հայրենակցական միության օրգան: Հրատարակվել է 1930—33-ին, Նյու-Յորքում (7 համար): Խմբագիր՝ Խ. Մակար-յան: Ներկայացրել է Կյուրինի հայ համայնքի ստեղծման պատմությունը, ավանդությունները, տպագրել նյութեր հայ-թուրք. հարաբերությունների, ազգային, մշակութային և կրոնական կյանքի վերաբերյալ: Լուսաբանել է Կյուրինի հայրենակցական ընդհանուր միության (ԿՀԸՄ) և նրա մասնաճյուղերի գործունեությունը, հրսյտարակել միության ծրագիր-կանոնակիրքն (1933): Աջակցել է ներգաղթին, կոչ արել հայրենադարձ կյուրինցիներին Սովետական Հայաստանում Նոր Կյուրինավան հիմնելու: Տպագրել է ասացվածքներ, հանելուկներ, երգեր, անտոլևիներ (Կյուրինի բարբառով), ինչպես նաև կյուրինցի նշանավոր գործիչների( Ն. Ապտալյան, Խ. Դիմաքսյան և ուրիշ ներ) կենսագրականներ: Ունեցել է «Կեն о կօ» խորագրով գրական զավեշտական հավելված:
Գ. Գոյումջյան
