Jump to content

ՀՍՀ/«ԿՆԻՔ ՀԱՎԱՏՈ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿՆԻՔ ՀԱՎԱՏՈ», դավանաբանական ժողովածու: Կազմվել է Հայոց կաթողիկոս Կոմիտաս և Աղցեցու (615—628) օրոք՝ Հայոց եկեղեցու դիրքերի ամրապնդման նպատակով: Ունի հակաքաղկեդոնական բովանդակություն: Բաղկացած է 10 գլխից՝ յուրաքանչյուրը նվիրված դավանաբանական մի խնդրի. Երրորդությանը, Մարդեղությանը, Անապականությանը ևն: Ի պաշտպանություն Հայոց եկեղեցու դավանանքի՝ «Կ. հ.»ում որոշակի սկզբունքով վկայություններ են բերված հայ և օտար 50 հեղինակների (Գրիգոր և Լուսավորիչ, Սահակ և Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Եզնիկ Կողբացի, Ագաթանգեղոս, Հովհան և Մանդակունի, Եփրեմ Ասորի, Հովհան Ոսկեբերան, Գրիգոր Նազիանզացի, Գրիգոր Նյուսացի, Բարսեղ Կեսարացի և այլք) երկերից: Կարևոր դեր է խաղացել Հայոց եկեղեցու անկախության և հայ ժողովրդի ազգային ինքնուրույնության պայքարում:

Գրկ. Կնիք հաւատոյ ընդհանուր սուրբ եկեղեցւոյ…, հրտ. Կարապետ Եպիսկոպոսի, Էջմիածին, 1914: Տեր-Մինասյան Ե., Պատմա-բանասիրական հետազոտություններ, Ե., 1971: Լ. Տեր-Պետրոսյան