ՀՍՀ/«ԿՈԼԻԻՎՇՉԻՆԱ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԿՈԼԻԻՎՇՉԻՆԱ», գյուղացիական-կագա-կային խոշոր ապստամբություն Աջափնյա Ուկրաինայում 1768-ին, ընդդեմ լեհ. ճորտատիրական և կրոնական ճնշման: Սկսվել է մայիսին, Կիևի վոյեվողության հվ-ում, ապա տարածվել այլ շրջաններ: Գյուղացիները զինված էին սառը զենքով և բրերով (кол, այստեղից էլ՝ շարժման անվանումը): Ցարական կառավարությունը, երկնչելով ապստամբության թավփց, դաժանորեն ճնշել է այն: Տ. Շևչենկոն այդ շարժմանն է նվիրել «Հայգամակներ» պոեմը:
