ՀՍՀ/«ԿՈԼԽՈԶՆԻԿ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԿՈԼԽՈԶՆԻԿ», երկշաբաթյա պատկերազարդ հանդես: ՀՍԽՀ հողժողկոմատի, Կոլտնտկենտրոնի և Հայկոոպի հրատարակություն: Լույս է տեսել 1930—31, 1934-ին, Երևանում: Խմբագիրներ՝ Պ. Ֆոլյան, Վ. Անանյան: Լուսաբանել և ընդհանրացրել է առաջավոր կոլտնտեսությունների աշխատանքային փորձը, քննադատել տնտեսություններում տեղ գտած թերությունները: «Կ.» զգալի ավանդ է ներդրել անգրագիտության վերացման, դպրոցական գործի կազմակերպման, սոցիալիստական կենցաղի արմատավորման բնագավառներում: Հաջորդել է Գյուղատնտեսական կյանք ամսագրին:
