Jump to content

ՀՍՀ/«ԿՈԼՈԿՈԼ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿՈԼՈԿՈԼ» («Колокол», «Զանգ»), ռուսական հեղալիոխական առաջին թերթը: Տրատարակել են Ս. Գերցենը և Ն. Օգարյովը 1857—1865-ին՝ Լոնդոնում, 1865-1867-ին՝ ժն և ում (սկզբում որպես «Պոլյարնայա զվեզդա» տարեգրքի հավելյալ թերթիկ): «Կ.»ի ծրագիրը նախատեսում էր գյուղացիության ազատագրում և համայնքային հողատիրություն, գրաքննության և մարմնական պատիժների վերացում: 1861-ի գյուղացիական ռեֆորմից հետո վճռականորեն կանգնել է հեղափոխական դեմոկրատիայի դիրքերում՝ ընդդեմ լիբերալիզմի: «Կ.»ում են տպագրվել Գերցենի և Օգարյովի՝ ռեֆորմը մերկացնող և դատապարտող հոդվածները, թռուցիկներ, ռուս. հեղափոխական ընդհատակի փաստաթղթեր: Խմբագրության կապը ռուս, հեղալիոխական մտավորականության հետ նպաստեց վերջինիս համախմբմանն ու «Զեմլյա ի վոլյա» գաղտնի ընկերության ստեղծմանը: «Կ.»ի թղթակիցներից և տարածողներից են եղել Ն. Դոբրոլյուբովը, Ն. Սերնո-Սոլով և իչը, Մ. Միխայլովը, դեկաբրիստներ, գրողներ (Ի. Ակսակով, Յու. Աամարին, Ա. Կոշելև, Ի. Տուրգենև), երիտասարդ վտարանդիներ: 1867—69-ին հրատարակվել են. «Колокол. Прибавочный лист к первому десятилетию», «Колокол. Русское прибавление» (6 համար) և «Supplement du Kolokol» ֆրանսերեն: 1870-ին Օգարյովը և Մ. Նեչաևը լույս են ընծայել«Կ.»ի ևս 6 համար, որոնք զգալիորեն տարբերվում էին գեր-ցենյան «Կ.»ից: Թերթն անդրադարձել է նաև Թուրքիայում ապրող հայերի վիճակին: Մ. Նալբանդյանը բարեկամական կապեր է ունեցել «Կ.»ի շուրջ համախմբված ռուս հեղափոխական դեմոկրատների հետ (Գերցեն, Օգարյով, Բակունին, Սերնո-Սոլով և իչ և ուրիշներ):