ՀՍՀ/«ԿՈԿԱՆԴԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԿՈԿԱՆԴԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»(1917—18), բուրժուա-նացիոնալիստական կառավարություն Թուրքեստանում: Հռչակվել է Կոկանդում, մահմեդական երկրային IV արտակարգ համագումարում, 1917-ի նոյեմբ. 26—29 (դեկտ. 9—12) ին: Նպատակն էր վերացնել սովետական իշխանությունը Թուրքեսաանում, վերականգնել Կոկանդի խանությունը, երկրամասն անջատել Սովետական Ռուսաստանից և մահմեդականներին միավորել Թուրքիայի հովանու տակ: Աջակցություն չստանալով ժողովրդից՝ նացիոնալիստները ստեղծեցին զինված ջոկատներ Իրզաշի գլխավորությամբ և 1918-ի հունվարի վերջից սկսեցին բացահայտ պայքարը: Բայց 1918-ի փետր. 6—9-ին կարմիր գվարդիայի ջոկատները ջախջախեցին այդ ուժերը:
