Jump to content

ՀՍՀ/«ԿՈՀԱԿ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«ԿՈՀԱԿ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 5 (տեսածրված) • 1979

«ԿՈՀԱԿ», գրական, քաղաքական, տնտեսական և հասարակական շաբաթաթերթ, 1913-ին՝ եռօրյա: Լույս է տեսել 1909—13-ին, Կ. Պոլսում: Տնօրեն-խմբագիր՝ Հ. Արամյան, խմբագիր՝ Գ. Եղիկյան: Ունեցել է հնչակյան ուղղություն: Լուսաբանել է հասարակական կյանքը, հնչակյան կուսակցության գործունեությունը, անդրադարձել ժամանակի մամուլի նյութերին, թղթակցություններ տպագրել Թիֆլիսից, Բաքվից, Մոֆիայից, Բուրգասից, Իրանից և այլ վայրերից: Պրոպագանդել է ընդհանուր, պարտադիր, աշխարհիկ կրթությունը: «Կ.» ներկայացրել է Ն. Տաղավարյանի Օսմանյան խորհրդարանում արտասանած ճառը երկրագործության և բնական հանածոների օգտագործման ուղիների մասին, վիճակագրական տվյալներ Արևմտյան Հայաստանի վերաբերյալ: Տպագրել է Հ. Արամյանի «Անմահ ժիրայր կամ Մեծ հեղափոխականը» վեպը, Մ. Մնակյանի «Դերա սանը» հոդվածաշարը, Գ. Օգանյանի «Դրվագներ փոքր Հայքի հեղափոխական կյանքեն», «Հայ հեղափոխությունը և ազգային մեծ վիպասանը» (Րաֆֆի, Շ. Կուրղինյանի, Հ. Մառքի, Ե. Օտյանի, Ա. Թեոդիկի հոդվածներն ու գեղարվեստական գործերը: 1913—14-ին (դեկտեմբեր-հունվար) լույս է տեսել «Դայլայլիկ» անվամբ:

Ե. Հարությունյան