ՀՍՀ/«ԿՈՄԵԴԻ ՖՐԱՆՍԵԶ»
«ԿՈՄԵԴԻ ՖՐԱՆՍԵԶ» (Comedie-Francaise, պաշտոնական անվանումը՝ Տեսարան Մոլիերի «Տարտյուֆ» պիեսի ներկայացումից (1954, «Կոմեդի Ֆրանսեզ») «Թեատր Ֆրանսե», Theatre-Frangais), Ֆրանսիայի ազգային հնագույն թատրոնը: Հիմնադրվել է 1680-ին, Փարիզում, Լյուդովիկոս XIV-ի հրամանագրով՝ միավորելով Մոլիերի և «Բուրզունդյան օթել» թատրոնները: Թատերախմբում էին՝ Մ. Շանմելեն, Մ. Բարոնը, Շ. Լագրանժը, Ա. Բեժարըևուրիշներ: Ձեռք բերելով դրամայի բեմադրության մենաշնորհ՝ «Կ. Ֆ.» համախմբել է մեծ դերասաններին: XVIII դ. թատրոնում կլասիցիզմի պալատա-ազնվականական և դեմոկրատա-լուսավորական միտումները սահմանազատվել են. «վոլտերյան» դերասաններ Ա. Լեկուվրյորը, Մ. Դյումենիլը, Ի. Կլերոնը, Ա. Լեկենյ, պահպանելով կլասիցիզմի նորմերը, ձգտել են դեկլամացիայի, բեմական վարքագծի հոգեբանական հավաստիության: Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին «Կ. Ֆ.» անվանվել է «Ազգի թատրոն»: Х I Х դ.—ХХ դ. սկզբի խոշորագույն դերասաններից էին է. Ռաշելը, ժորժը, Մարսը, Աառա Բեոնարը, Ժ. Մունե-Սյուլսին: Ռեալիստական ավանդույթները հիմնականում զարգացրել են կատակերգակներ է. Գոն, Բ. Կոկլենը: 1930-ական թթ. թատրոնում գործել են ռեժիսորներ Ժ. Կոպոն, Լ. Ժուվեն, Շ. Դյուլենը, Գ. Բատին: Ներկայացվել են Պ. Կոռնելի, Ժ. Ռասինի, Մոլիերի, Պ. Մարիվոյի, Պ. Բոմարշեի, Ա. Մյուսսեի և այլոց երկերը: Թատրոնի առաջատար դերասաններից են (1950—1960-ական թթ.) Ժ. Մեյերը, Մ. Էսկանղը, է. Սենինն, Ժ. Բերտոն: «Կ. Ֆ.» ելույթներ է ունեցել արտասահմանում (1954, 1964, 1969, 1973-ին՝ ՍՍՀՄ-ում):
Գրկ. История западноевропейского театра, т. 3, 5, М., 1963—70.
