Jump to content

ՀՍՀ/«ԿՈՄԻՇԵ ՕՊԵՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿՈՄԻՇԵ ՕՊԵՐ» («Komische Oper»), օպերային թատրոն Բեռլինում, ԳԴՀ-ի երաժշտական առաջատար թատրոններից: Բացվել է 1947-ին, Յո. Շտրաուսի «Չղջիկ» օպերետի բեմադրությամբ: «Կ. օ.»ի ստեղծագործական սկզբունքները մարմնավորող լավագույն բեմադրություններից են՝ Բիգեի «Կարմեն» (1949), ԳԴՀ-ի Ազգային մրցանակի արժանացած 5 օպերա (վեբերի «Ազատ նետաձիգը», 1951, Մոցարտի «Կախարդական սրինգ», 1954, Յանաչեկի «Խորամանկ աղվես», 1956, Վերղիի «Օթելլո», 1959, և Սմետանայի «վաճառված հարսնացուն», 1960), Մատուսի «Վերջին կրակոց» (1967), Պրոկոֆեի «Սեր առ երեք նարինջները» (1968), Գերշվինի «Պորգի և Բես» (1970):