ՀՍՀ/«ԿՈՄԻՏԱՍ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲ ԲՈՒԽԱՐԵՍՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԿՈՄԻՏԱՍ». հայկական երկսեռ երգչախումբ Բուխարեստում: Հիմնադրվել է է 1926-ին: Ղեկավարն էր Մ. Բոթեզը, 1937—59-ին՝ Կ. Հարությունյանը, ապա՝ Արա Մանաշը: Համերգներ է ունեցել (առաջինը՝ 1926-ին) Ռումինիայի քաղաքներում, մասնակցել մրցույթների, շահել մրցանակներ: Երկացանկը ընդգրկում է հայ ժող., սովետահայ կոմպոզիտորների, ռումինական և այլ ժողովուրդների երգեր, դասական երաժշտության նմուշներ: Ամբողջությամբ իրականացրել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի համերգային կատարումը: Երգչախմբում իրենց գործունեությունն են սկսել Բուխարեստի օպերային թատրոնի մեներգիչներ Արաքս Սվաճյանը, Շաքե Շիշմանյանը, Անահիտ Քերփիզյանը, Եղիա փափագյանը:
