ՀՍՀ/«ԿՈՄԻՏԱՍ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲ ՌՈՒՍԵ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԿՈՄԻՏԱՍ», հայկական երկսեռ երգչախումբ Ռուսեամ (Բուլդարիա): Հիմնադրվել է 1932-ին: Կազմակերպիչները՝ Ա. Բերբերյան, է. Սաֆարյան, ղեկավարը՝ Մ. Անդելով: Առաջին համերգը՝ 1934-ին: «Երևան» մշակութային կազմակերպության ստեղծումով «Կոմիտաս» և «Հայ գուսան» երգչախմբերը միավորվել են առաջինի անվան տակ: 1948-ից խմբավարն էր Կ. Կարապետյանը, 1952-ից՝ Խ. Միհրանյանը: 1958-ին տոնվել է երգչախմբի հիմնադրման 25-ամյակը: 1960-ին պարգևատրվել է Կիրիլի և Մեֆոդիի առաջին աստիճանի շքանշանով: Համերգներ է ունեցել Բուլղարիայի քաղաքներում, մասնակցել փառատոների, մեծապես նպաստել հայ երգի տարածմանը: Երկացանկը ընդգրկում է հայկ., բուլղարական և այլ ժողովուրդների երգեր, դասական երաժշտության նմուշներ: Իրականացրել է օպերային ներկայացումների համերգային կատարումներ:
Ց. Բրուտյան
