ՀՍՀ/«ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ԴՐՈՇՈՎ»
«ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ԴՐՈՇՈՎ», երկօրյա թերթ: ՀԿԿ Թալինի շրջկոմի և ժողովրդական դեպուտատների շրջանային սովետի օրգան: Լույս է տեսնում 1953— 62, 1965-ից, Թալինում: Լուսաբանում է շրջանի կուսակցական, արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունների աշխատանքներդ կոլեկտիվ և սովետական տնտեսությունների առօրյան, նյութերտպագրում գյուղատնտեսության և արդ-յան զարգացման ուղիների վերաբերյալ, անդրադառնում անասնապահության խնդիրներին, շրջանի աշխատավորությանը մոբիլիզացնամ ՍՄԿԿ և ՀԿԿ համագումարների որոշումների իրագործման համար: Լայն տեղ է հատկացնում սոցմրցությանը, պրոպագանդում առաջավոր տնտեսությունների փորձը, անդրադառնում երիտասարդության ինտերնացիոնալ, ռազմահայրենասիրական դաստիարակության, գիտության և արտադրության հարցերին: Տպագրում է մշակութային ու մարզական կյանքը պատկերող հաղորդումներ ու լուրեր, գրական ստեղծագործություններ, բժշկական, իրավաբանական խորհրդատվություններ: Հաջորդել է «Բոլշևիկյան դրոշով» (1932—1953) թերթին:
Վ. Մաղայան
