Jump to content

ՀՍՀ/«ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ», երկօրյա թերթ: ՀԿԿ Հոկտեմբերյանի շրջկոմի, ժոդովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային սովետների օրգան: Լույս էտեսնում 1963-ից, Հոկտեմբերյանում: Արտացոլում է շրջանի աշխատավորության առօրյան, կուսակցական և հասարակական կազմակերպությունների աշխատանքները, գյուղատնտեսության և արդյունաբերության առաջընթացը, լուսաբանում դպրոցական, մշակութային և մարզական կյանքը, տրանսպորտին ու շինարարությանը վերաբերող հարցերը: Ծանոթացնում է գիտության ու տեխնիկայի նվաճումներին, պրոպագանդում գրականության ու մշակույթի նորույթները: Հաջորդել է «Րոյշևիկյան տեմպով» (1931—1953), «Դեպի կոմունիզմ» (1953—1962) թերթերին: