ՀՍՀ/«ԿՈՄՈՒՆԻՍՏ» ԹԵՐԹ ԲԱՔՈՒ
«ԿՈՄՈՒՆԻՍՏ», հանրապետական թերթ: Ադրբեջանի կոմունիստական կուսակցությաե Կենտկոմի, Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան: Լույս է տեսնում 1920-ից, Բաքվում, շաբաթը 5 անգամ: Խմբագիրներ՝ Ս. Խանոյան, Ս. Վարդանյան, ի. Դով-լաթյան, Ս. Մանուցյան, Ա. Վարդանյան, Գ. Անտելեպյան, Հ. Բաբլումյան, Ե. Գրի-գորյան, Հ. Ամիրխանյան, Տ. Գրիգորյան, Ե. Բաբայան: Հայերեն առաջին կուսակցական, սովետական պարբերականը Անդրկովկասում: Պայքարում է աշխատավորությանը ինտերնացիոնալիզմի և ժողովուրդների բարեկամության ոգով դաստիարակելու համար, պրոպագանդում լենինյան ազգային քաղաքականությունը, սովետական հայրենասիրությունը: Սկզբնական շրջանում մասնակցել է սովետական կարգերի ամրապնդմանը, երկրի ինդուստրացմանն ու գյուղատնտեսության կոլեկտիվացմանը, տպագրել Վ. ի. Լենինի «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ» աշխատությունը, Ս. Կիրովի, Ս. Օրշոնիկիձեի, Ա. Մյասնիկյանի, Ն. Նարիմանովի, Ա. Միկոյանի, Ա. Կարինյանի և ուրիշների հոդվածները: Լուսաբանել է կարմիր բանակի և սովետական ժողովրդի հերոսական պայքարը Հայրենական մեծ պատերազմում: Կարևոր դեր է կատարում ՍՄԿԿ և Ադրբ-ԿԿ համագումարների և պլենումների որոշումների իրագործման համար, պրոպագանդում կուսակցության և կառավարության նախագծումները տնտեսության, մշակույթի և գիտության բնագավառներում: Ծանոթացնում է գիտության և տեխնիկայի նորություններին, նյութեր տպագրում գյուղատնտեսության և արդյունաբերության նյութական ռեսուրսների լիարժեք օգտագործման մասին: Պրոպագանդում է գրականության, արվեստի և մշակույթի հայևադրբեջանցի գործիչների ստեղծագործությունները: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշիշքանշանով (1970):
Խ. Բարսեղյան
