ՀՍՀ/«ԿՈՄՈՒՆԻՍՏ» ՀԱՆԴԵՍ ՄՈՍԿՎԱ
«ԿՈՄՈՒՆԻՍՏ» («Коммунист»), տեսական-քաղաքական հանդես: ՍՄԿԿ Կենտկոմի օրգան: Լույս է տեսնում 1924-ից, Մոսկվայում, տարեկան 18 համար (սկզբում՝ միամսյա): Զարգացնում և պրոպագանդում է մարքսիզմ-լենինիզմը, պայքարում կուսակցության գլխավոր գծիկենսագործման, ՍՍՀՄ-ում կոմունիստական հասարակարգի կառուցման համար, մասնակցում համաշխարհային հեղափոխական պրոցեսի հրատապ պրոբլեմներիմշակմանը: «Կ.» կոմունիստական կուսակցության, սովետական ժողովրդի խաղաղաշխատանքի էւ պատերազմական փորձությունների տարեգրությունն է: Անհաշտպայքար է մղում հակագիտական, բուրժուական և Ռեֆորմիստական գաղափարախոսությունների, օպորտունիզմի և ռևիզիոնիզմի դեմ Լուսաբանում է ՍՄԿԿ տնտ.քաղաքականությունը, կուսակցության պայքարը արտադրության արդյունավետության բարձրացման գործում: Լուրջ, ավանդ ունի զարգացած սոցիալիստական հասարակության պրոբլեմների մշակման, նրա պատմական տեղի և չափանիշների ճշտման գործում: Արտացոլում է ՍՄԿԿ արտաքին քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները, ինտերնացիոնալիզմի և ազգայինի տեսական և քաղ. դրույթները: «Կ.»ում են տպագրվել Վ. ի. Լենինի շուրջ 100 չհրապարակված կամ Նախկինում քիչ հայտնի աշխատություններ, նամակներ, փաստաթղթեր են, ինչպես նաև Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի՝ առաջին անգամ ռուսերեն թարգմանված գործեր: Հանդեսին թղթակցում են ՍՄԿԿ և սովետական պետության, միջազգային կոմունիստական և բանվորական շարժման նշանավոր գործիչներ: Մինչև 1952-ը լույս է տեսել «Բոլշևիկ» անվամբ: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1974):
