Jump to content

ՀՍՀ/«ԿՈՄՈՒՆԻՍՏ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ՄՈՍԿՎԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿՈՄՈՒՆԻՍՏ», շաբաթաթերթ: ՌՍՖՍՀ Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Հայկական գործերիկոմիսարիատի օրգան: Լույս է տեսել. 1918-ին (9 համար), Մոսկվայում: Խմբագիր՝ Վ. Տերյան: Հրապարակել է սովե տական պետության առաջին դեկրետներնու որոշումները, կարևոր դեր կատարել լենինյան գաղափարները աշխատավորությանը ծանոթացնելու գործում: Տպագրել է Վ. Ի. Լենինի «Մարգարեական խոսքեր»ը «Զեկուցում գործարանային կոմիտեների Մոսկվայի նահանգային կոեֆերենցիայում» (23 հուլիսի, 1918) գործերը, լուրեր Անդրկովկասի և միջազգային իրադարձությունների մասին, մամուլի տեսություններ, ֆելիետոններ: Աշխատակցել են Ս. Շահումյանը, Ա. Մյասնիկյանը, Ն. Կրուպսկայան, Վ. Ավանեսովը, Ա. Մի-կոյանը, Ա. Մռավյանը, Հ. Բժշկյանը (Գայ) և ուրիշներ:

Խ. Բարսեղյան