ՀՍՀ/«ԿՈՄՈՒՆԻՍՏ» ՕՐԱԹԵՐԹ ԵՐԵՎԱՆ
«ԿՈՄՈՒՆԻՍՏ» («Коммунист»), օրաթերթ: ՀԿԿ Կենտկոմի, ՀՍՍՀ Գերագույն սովետի և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի օրգան: Լույս է տեսնում 1934-ից, Երևանում, ռուսերեն: Խմբագիրներ՝ Ի. Գալկի Ա. Ղագարյան, Ա. Ռիզաե, Գ. Գրիգորյան, Եվգ. Մելիքովա, Թ. Կատարյան, Գ. Բեբուտով, Վ. Սիրցև, Р. Մկրտչյան (1975-ից): Առաջին իսկ համարներից ակտիվորեն մասնակցել է հասարակության սոցիալիստական վերափոխման ՍՍԿԿ ծրագրի կենսագործմանը, աջակցել ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության իրագործմանը հանրապետությունում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին «Կ.» լուսաբանել է կուսակցության դերը հաղթանակի համար մղվող պայքարում, տպագրել հոդվածներ, ակնարկներ, թղթակցություններ հայ մարտիկների սխրանքների և թիկունքի հերոսական գործերի մասին, ինչպես նաև Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Ն. Զարյպնի, Ս. Զորյանի և ուրիշների բանաստեղծություններն ու հրապարակախոսական ելույթները: Թերթի ետպատերազմյան շրջանի գործունեությունը պայմանավորված է ՍՄԿԿ և ՀԿԿ համագումարների որոշումներով: Մեծ տեղ է հատկացնում կուսակցական և սովետական մարմինների դերի և կուլտուրական շինարարության հարցերի լուսաբանմանը: Պայքարում է սոցմրցության ծավալման, արդյունաբերության և ժողտնտեսության մյուս ճյուղերում տեխ. առաջընթացի արմատավորման, աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացման համար: Ներկայացնում է ժամանակակից գիտության պրոբլեմներն ու նորույթները, հանդես գալիս ժողովրդական-ազգային արվեստի նմուշների պահպանման կոչով: Կանոնավորապես լուսաբանվում են միջազգային իրադարձությունները, կոմունիստական և բանվորական շարժումը, ՍՍՀՄ արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1967):
Լ. Կիրակոսյան
