ՀՍՀ/«ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՖԵՍՏԸ»
«ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՆԻՖԵՍՏԸ», գիտական կոմունիզմի առաջին ծրագրային փաստաթուղթը, որը Կոմունիսաների միության երկրորդ կոնգրեսի (1847) հանձնառաըութլամբ գոել են Կ. Մարքսն ու Ֆ. Էնգելսը: «Այս աշխատության մեջ հանճարեղ պարզությամբ ա ցայտունությամբ,—գրել է Լենինը,—ուրվագծված է նոր աշխարհայեցողությունը, նաև սոցիալական կյանքի բնագավառը ընդգրկող հետևողական մատերիալիզմը, դիալեկտիկան, որպես ամենաբազմակողմանի ու խոր ուսմունք զարգացման մասին, դասակարգային պայքարի և նոր, կոմունիստական հասարակություն ստեղծող պրոլետարիատի համաշխարհային-պատմական ռևոլյուցիոն դերի թեորիան» (
Երկ., հ. 21, էջ 45—46): Աշխատությունը մարքսիզմի հիմունքների ամբողջական շարադրանքն է: Առաջին գլխում՝ «Բուրժուաները և պրոլետարները», բացահայտված են հասարակության զարգացման օբյեկտիվ օրենքները, արտադրաեղանակների հերթափոխության անխուսափելիությունը և հին հասարակարգի ընդերքում նորի սաղմնավորման դիալեկտիկական պրոցեսը: Մարքսը և Էնգելսը ապացուցում են, որ հասարակության պատմությունը (բացառությամբ նախնադարյան հասարակարգի) դասակարգային պայքարի պատմություն է, որ բուրժ. հասարակարգում ի դեմս թշնամի երկու դասակարգերի՝ բուրժուազիայի և պրոլետարիատի, ավելի են սրվել դասակարգային պայքարն ու դասակարգային հակասությունները: Գիտականորեն հիմնավորվում են կապիտալիզմի խորտակման անխուսափելիությունը և նոր, անդասակարգ կոմունիստական հասարակության ստեղծման պատմական անհրաժեշտությունը: Բացահայտելով նոր հասարակարգի ստեղծման ուղիները՝ Մարքսն ու Էնգելսը հասարակության վերափոխման իրական ուժը համարում են բոլոր աշխատավորների շահերը արտահայտող պրոլետարիատին, ցույց են տալիս պրոլետարիատի պատմական առաքելությունը, եզրակացնելով, որ կապիտալիզմը, հանձինս պրոլետարների «…արտադրում է ամենից առաջ իր սեփական գերեզմանափորներին: Նրա կործանումը և պրոլետարիատի հաղթանակը հավասարապես անխուսափելի են» (Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, 1973, Ե., էջ 69): Երկրորդ գլխում՝ «Պրոլետարները և կոմունիստները», Մարքսն ու Էնգելսը պարզաբանում են կոմունիստների կուսակցության՝ բանվոր դասակարգի առաջավոր ջոկատի էությունն ու պատմական դերը, նշում, որ կոմունիստները «…գործնականում հանդիսանում են բոլոր երկրների բանվորական կուսակցությունների ամենավճռական, միշտ դեպի առաջ շարժվելու դրդոդ մասը, իսկ թեորիական տեսակետից՝ պրոլետարիատի մնացած մասի հանդեպ նրանց առավելությունը պրոլետարական շարժման պայմանները, ընթացքը և ընդհանուր հետևանքները հասկանալու մեջ է» (նույն տեղում, էջ 72): Կոմունիստների մերձավորագույն նպատակն է «…պրոլետարիատի ձևավորումը որպես դասակարգ, բուրժուազիայի տիրապետության տապալումը, քաղաքական իշխանության նվաճումը պրոլետարիատի կողմից» (նույն տեղում): Չնայած աշխատության մեջ Մարքսը և Էնգելսը դեռևս չէին օգտագործել «պրոլետարիատի դիկլոատուրա» հասկացությունը, սակայն հիմնավորել են պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարը, գտնելով, որ «…բանվորական հեղափոխության մեջ առաջին քայլը պրոլետարիատի՝ տիրող դասակարգ դառնալն է, դեմոկրատիայի նվաճումը: Պրոլետարիատն իր քաղաքական տիրապետությունը կօգտագործի նրա համար, որպեսզի բուրժուազիայից քայլ առ քայլ խլի ամբողջ կապիտալը, արտադրության բոլոր գործիքները կենտրոնացնի պետության, այսինքն՝ որպես տիրող դասակարգ կազմակերպված պրոլետարիատի ձեռքում, և ըստ հնարավորին արագ մեծացնի արտադրողական ուժերի գումարը» (նույն տեղում, էջ 81): Այս գլխում պարզաբանվել է կոմունիստների վերաբերմունքը ընտանիքի, սեփականության, ազգի, հայրենիքի, դաստիարակության նկատմամբ, նշվել են այն կարևորագույն սոցիալ-տնտեսական միջոցառումները, որոնք պրոլետարիատը պետք է իրականացնի իշխանությունը նվաճելուց հետո: Մարքսը և Էնգելսը եզրակացնում են, որ պրոլետարիատը «…ոչնչացնում է դասակարգային հակադրության գոյության պայմանները, ոչնչացնում է առհասարակ դասակարգերը և դրանով իսկ՝ իր սեփական տիրապետությունը որպես դասակարգի» (նույն տեղում, էջ 83): Երրորդ գլխում՝ «Սոցիալիստական և կոմունիստական գրականություն», գիտականորեն քննադատված է այդ տարիների սոցիալիստական և կոմունիստական գրականությունը, վեր են հանված սոցիալիզմի դրոշով հանդես եկող բուրժ. ու մանրբուրժուական հոսանքների (ֆեոդալական սոցիալիզմ, մանրբուրժուական սոցիալիզմ, «ճշմարիտ» սոցիալիզմ) դասակարգային էությունը, արտահայտված է հեղինակների վերաբերմունքը ուտոպիական սոցիալիզմի ու կոմունիզմի ուսմունքների նկատմամբ: Չորրորդ գլխում՝ «Կոմունիստների վերաբերմունքը դեպի տարբեր օպոզիցիոն կուսակցությունները», Մարքսն ու Էնգելսը շարադրել են կոմունիստների տակտիկան օպոզիցիոն մյուս կուսակցությունների նկատմամբ, նշել, որ կոմունիստները պաշտպանում են գոյություն ունեցող հասարակական ու քաղ. կարգի դեմ ուղղված ամեն մի հեղափոխական շարժում: «Կ. կ. մ.» ավարտվում է «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե ք» կոչով, որը դարձել է համաշխարհային հեղափոխական շարժման նշանաբանը: «Կ. կ. մ.» վիթխարի դեր է խաղացել պրոլետարիատի ազատագրական պայքարում, գնահատելով այդ դերը, Վ. Ի. Լենինը գրել է. «Այս փոքրիկ գրքույկն արժե ամբողջ հատորներ, նրա ոգով է ապրում ու շարժվում մինչև այժմ քաղաքակիրթ աշխարհի ամբողջ կազմակերպված ու մարտնչող պրոլետարիատը» (Երկ., հ. 2, էջ 12): Առաջին անգամ «Կ. կ. մ» հրատարակվել է 1848-ին Լոնդոնում, գերմաներեն 1882-ին ժն և ում տպագրվել է ռուսերեն երկրորդ հրատարակությունը՝ Գ. Վ. Պլեխանովի թարգմանությամբ, ՄարքսիևԷնգելսի հատուկ առաջաբանով: Ոչ լրիվ տվյալներով արտասահմանյան երկրներում 1848—71-ին լույս է տեսել «Կ. կ. մ.»ի մոտ 770 հրատարակություն՝ 50 լեզվով: ՍՍՀՄ-ում 1973-ի հունվարի 1-ի տվյալներով թողարկվել է 447 հրատարակություն 24341 հզ. օրինակով՝ 74 լեզվով: «Կ. կ. մ.» հայերեն թարգմանվել է 1887-ին: «Մանիֆեստի» 1888-ի անգլերեն և 1890-ի գերմ. հրատարակությունների առաջաբաններում Էնգելսը նշում է, որ հայերեն թարգմանությունը պետք է 1887-ին հրատարակվեր Կ. Պոլսում, սաայն «…լույս չտեսավ այն պատճառով միայն, որ հրատարակիչը վախեցել է գիրքը լույս ընծայել Մարքսի անունով, իսկ թարգմանիչը չի համաձայնել «Մանիֆեստը» ներկայացնել որպես իր աշխատությունը» (Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, 1973, էջ 27, 36): 1894-ին Հ. Աթաբեկյանը և Մ. Հովհաննիսյանը (Մ. Վարդանյանը) թարգմանել էն Կ. կ. մ.», որը սակայն չի հրատարակվել: Աթաբեկյանը նամակով դիմել է Էնգելսին և խնդրել գրել առաշաբան «Մանիֆեստ» հայ. հրատարակության համար: Էնգելսը, շնորհակալություն հայտնե ով աշխատության թարգմանության համար, պատասխանել է, որ ինքը անծանոթ լեզվով հրատարակվող գրքին առածաբան գրել չի կարող: 1894-ին «Գաղափար» հանդեսում (.1, 2) հրատարակվել է «Կ. կ. մ.»ի ներածությունը, 1872-ի գերմ. հրատարակության հեղինակների առածաբանը և 1, II գլուխների հայերեն թարգմանությունը (թարգմանիչ՝ Մարո Նազարբեկյան), իսկ մնացած մասը չի հրատարակվել հանդեսը փակվելու պատճառով: 1901-ին Թիֆլիսում «Մանիֆեստը» թարգմանվել է հայերեն, ռուս, երկրորդ հրատարակությունից: Աշխատությունը, «Մանիֆեստ կոմունիստական կողակցության» վերնագրով, առանձին գրքով հրատարակվել է 1904-ին՝ Ժնևի ՌՄԴԲԿ տպարանում, Ս. Շահումյանի և Մ. Մանուչարյանի գերմաներենից կատարած թարգմանությամբ: Աշխատությանը կցված են եղել 1872-ի, 1883-ի, 1890-ի հրատարակությունների առաջաբանները, որպես հավելված՝ Կ. Կաուցկու «Որքան է հնացել կոմունիստական մանիֆեստը» հոդվածը: Հետագայում «Կ. կ. մ.» թարգմանել են նաև Պ. Մակինցյանը (հրտ. 1918), Մ. Կասյանը (հրտ. 1927) և ուրիշներ: Մինչե 1979-ը «Կ. կ. մ.» առանձին գրքով հայերեն լույս է տեսել 17 անգամ:
Գրկ. Հովհաննիսյան Օ. Մ., «Կոմունիստական պարտիայի մանիֆեստը» և նրա իդեաների կենսագործումը ՍՍՀՄ-ումն ժողովրդական դեմոկրատիայի երկրներում, Ե., 1956: Բարսեղյան Խ. Հ., Մարքսիզմի ծրագրային առաջին փաստաթուղթը, Ե., 1974: Մ. Մելիքյան
