ՀՍՀ/«ԿՈՄՍՈՄՈԼԵՑ»
«ԿՈՄՍՈՄՈԼԵՑ» («Комсомолец», «Կոմերիտական»), հանրապետական, երիտասարդական երկօրյա ռուսերեն թերթ: Հայաստանի ԼԿԵՄ Կենտկոմի օրգան: Լույս է տեսնում 1938-ից (1938—41, 1945—1954-ին՝ «Ստալինեց» անվամբ), Երևանում: Խմբագիրներ՝ Ջ. Ջաֆարով, Վ. Սիրցև, Ա. Զախարյան, Գ. Եվանգուլով, Ս. Ավթանդիլով, Ա. Աահակյան, Ց. Պետրոսյան, է. Կանանովա, Վ. Այդինյան (1979-ից): Պայքարում է երիտասարդության քաղ. և ինտերնացիոնալ դաստիարակության, կոմունիստական աշխարհայացքի ձևավորման համար, օգնում իրագործելու ՍՄԿԿ, ՀամԼԿԵՄ և ՀԼԿԵՄ Կենտկոմների՝ երիտասարդությանն ուղղված որոշումներն ու միջոցառումները: Ներկայացնում է գյուղատնտեսության և արդյունաբերության առաջավորներին, ընդհանրացնում նրանց փորձը, վեր հանում թերությունները: Նրա «Հայրենասեր» արտահաստիքային բաժինը հատուկ էջեր է թողարկում սովետական բանակի երիտասարդ մարտիկների և զինակոչիկների համար: «Կ.» լայն տեղ է հատկացնում գրական, մարզական կյանքին, արվեստին մշակույթի նորություններին: Ունի միջազգային լուրերի բաժին:
Է. Կանանովա
