ՀՍՀ/«ԿՈՄՍՈՄՈԼՍԿԱՅԱ ՊՐԱՎԴԱ»
«ԿՈՄՍՈՄՈԼՍԿԱՅԱ ՊՐԱՎԴԱ» («Комсомольская правда», «Կոմերիտական ճշմարտություն»), համամիութենական երիտասարդական օրաթերթ: ՀամԼԿԵՄ ԿԿ-ի օրգան: Ստեդծվել է ՌԿԿ(բ) XIII համագումարի որոշմամբ: Լույս է տեսնում 1925-ից, Մոսկվայում: Սովետական երիտասարդության կազմակերպիչն է կոմունիստական կուսակցության առաջադրած խնդիրների իրագործման պայքարում: Սոցիալիստական մըր ցության առաջին նախաձեռնողներից է: Բարձրացրել է երիտասարդության ընդհանուր, մասնագիտական և տեխ. կրթության հարցեր, դաստիարակել երկրի ին դուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման, ՍՍՀՄ պաշտպանունակության ամրապնդման մարտիկներ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին թերթը ոգեկոչել է սովետական պատանիներին ու աղջիկներին անձնազոհ պայքարի՝ ռազմաճակատում, և հերոսական աշխատանքի՝ թիկունքում: Լուսաբանում և ընդհանրացնում է կոմերիտական կազմակերպությունների աշխատանքի փորձը, սովորեցնում աշխատանքի առաջավոր մեթ՛ոդներ, ներկայացնում ուսանողների, պիոներների և դպրոցականների կյանքը: Մեծ տեղ է հատկացնում սովետական գրականության և արվեստի, պատանեկության էսթետիկական դաստիարակության, ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերին: Պարգևատրվել է Լենինի (1930), Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի (1945), Աշխատանքային կարմիր դրոշի երկու (1950, 1957) և Հոկտեմբերյան հեղափոխության (1975) շքանշաններով: «Կ. պ.»ի Հայկական ՍՍՀ թղթակիցներն են եղել Վ. Լյասկովսկին, Յու. Մարյանը, Ս. Թոսունյանը, Ա. Սահակյանը, Ա. Կակոսյանը, Ա. Սարգսյանը (1979-ից):
