Jump to content

ՀՍՀ/«ԿՈՆՍՈԼԱՏՈ ԴԵԼ ՄԱՐԵ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿՈՆՍՈԼԱՏՈ ԴԵԼ ՄԱՐԵ» (իտալ. Conso-lato del mare), միջազգային ծովային իրավունքի օրենքների և սովորույթների ժողովածու՝ ձևավորված XIII դ. վերջին—XIV դ. առաջին կեսին: Գրվել է կատալաներեն: Երբեմն կոչում են բարսելոնյան օրենքներ, հավանաբար Բարսելոնում հրատարակված լինելու պատճառով: Բաժանված է 3 մասի: Առաջին մասն րնղգրկում է ծովային առևտրի, ծովագնացության վերաբերյալ գործերի դատավարական նորմաներ, կապերային նավերի ռեգլամենտը, երկրորդ մասը՝ սովորութային իրավունքի նորմաներ, երրորդ մասը՝ բացի ծովային մասնավոր իրավունքի նորմաներից, նավատերերի, նավապետների, նավաստիների իրավունքներն ու պարտականությունները, նավերի առուծախի կարգավորման, նավավթարի, նրա հետ առնչվող վնասների հատուցման հարցեր: Խմբագրված է առանց միասնական ոճի: «Կ. դ. մ.» կիրառվել է Միջերկրականի առափնյա երկրներում, նավահանգիստներում, առևտրական և հյուպատոսական նավերում: Հետագայում նրա նորմաներից շատերը դարձել են եվրոպական պետությունների ծովային օրենսդրության հիմքը: Ժողովածուի ձևավորմանը էապես նպաստել է Կիլիկիայի հայկական պետությունը: Նրա նավահանգիստները, առաջին հերթին Այասը, դարձել են միջազգային առևտրի կենտրոններ: Այն փաստը, որ մերձափնյա բոլոր երկրների նավերը մուտք են գործել կրլիկիա, հիմք է տալիս ենթադրելու, որ ժողովածուն կիրառվել է նաև այնտեղ: Դեռևս նախքան ժողովածուի ընդունումը Կիլիկիայում կիրառվող ծովային իրավունքի նորմաները հաճախ ավելի առաջադիմական էին, քան ժամանակի ծովային այլ պետությունների նորմաները (տես Նավաքեկությունից առաջացած իրավունք): Բա ցի այդ, Կիլիկիան աշխարհի ծովային բոլոր պետությունների հետ կապեր ունենալու ընթացքում Արևելքի ու Արևմուտքի, քրիստոնյա ու մուսուլման աշխարհի միջև հանդես է եկել միջնորդի դերում, եղել հյուպատոսական ինստ-ի ձևավորման ու զարգացման հիմնական կենտրոններից (տես Հյուպատոսություն): Այասն ու այլ նավահանգիստներ հյուպատոսական գործունեության հանգուցակետեր էին: Այստեղ էին գործում Վենետիկի, Ջենովայի, Պիզայի, Կատալոնիայի և այլ երկրների ու քաղաքների հյուպատոսները: Նրանք մասնակցում էին նավավարձման, վթարների, նավաբեկության և այլ կապակցությամբ իրենց երկրի քաղաքացիների հետ առնչվող վեճերին: Իրենց հերթին սեփական երկրի ծովագնացների և վաճառականների իրավունքների ու շահերի պաշտպանությունն իրականացնում էին Միջերկրականի առափնյա հայկ. գաղութների հյուպատոսները, որոնց գործունեությունը «Կ. դ. մ.»փ ձևավորման համար նույնպես կարևոր նշանակություն է ունեցել, ծովային համակարգված օրենքների ու սովորույթների թվում տեղ են գտել նաև հյուպատոսների գործունեությամբ ձևավորված տեղական օրենքներն ու սովորույթները: Ծովագնացության, ծովային առևտրի առնչությամբ ծագող հարաբերությունները ամրապնդվել են Կիլիկիայի հայկ. թագավորների և Արագոնի ու Կատալոնիայի միջև ծավալվող հարաբերություններով: Միջերկրական ծովի առափնյա մերձավոր երկրներից բացի, Կիլիկիայի հետ առևտրական կապեր են պահպանել նաև այլ հեռավոր քաղաքներ Ոլ նավահանգիստներ (Անիլիան, Բարսելոնը, Սարագոսը, Մայորկան ևն): Արագոնիայի և Կատալոնիայի թագավորը (Հայմե II) 1293-ին, իր դեսպանի միջոցով, Կիլիկիայի թագավորին հանձնած նամակով խնդրել է որոշակի արտոնություններ տալ կատալոնցիներին, որը Խեթում Բ բավարարել է: Հայաստանի և Կատալոնիայի միջև ծովագնացության և առևտրական կապերի փաստի մասին վկայում է նաև «Կ. դ. մ.»: Կ. դ. մ.»ում, ոչ թե թռուցիկ, այլ հիշատակելով հայկ. նյութը գլուխներ՝ XXXII (77) և CCXXX (275) զետեղված են Հայաստանի մասին տեղեկություններ: «կ. ղ. մ.» ուսումնասիրողները (Ու. Հեյդ, Ժ. Մ. Պարդեսյու) նշում են միջազգային ծովային իրավունքի այդ հուշարձանի և Կիլիկիայի հայկ. պետության միջև եղած կապը: Ժողովածուն ընդունող պետությունների շարքում Հայաստանը հետագա ձեռագիր ցուցակում չի շոշափվում հավանաբար այն պատճառով, որ պետությունները ժողովածուն հոժարացրել են փաստացի գործածությունից շատ ավելի ուշ, Կիլիկիայի հայկ. պետության անկումից հետո: Կիլիկիայի հայկ. պետությունը ոչ միայն մասնակցել է «Կ. դ. մ.»ի ձևավորմանը, այլև գործնականում կիրառել նրա նորմաները: Մի շարք եյյկրներում (օրինակ՝ Անգլիայում) «Կ. դ. մ.»ի նորմաները գործել են մինչև XIX դ.:

Գոկ.Pardessus J. M., Collection delois maritimes anterieures ou XVlII-e siecle, t.2—3, P., 1831 Langlois V., Le Tresordes chartes d Armenie ou Cartulaire de laChancellerie royal des Roupenins, Venise, 1863 M ас 1 er F., Notices de manuscritsarmeniens ou relatifs aux Armeniens vus dansquelques bibliotheques de la peninsule Iberique et du sud-ouest de la France, «Revue desEtudes Armeniennes», P., 1920—21, t.4, 1922, t. 2, f. 1-2 Marinescu C,La Catalogne et L Armenie au temps de lacques II, «Melanges de L Ecole Roumaine enFrance», 2, P., 1923 StaurtG, Le droit et la pratique diplomatiques et consulaires,«Academie de droit international. Recueil des cours», 1934, 2 He у d W., Histoire ducommerce du Levant au Moyen age, t. 2, Lpz.,1936 Marc-Aure 11 ViIe, El Consulatde Mar, Caracas, 1974 Iad о s, Stanley Տ., Consulate of the sea and related documents, Alabama, 1975

Յու. Բարսեղով