ՀՍՀ/«ԿՈՍՄՈՍ» ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻ ՍԵՐԻԱ
«ԿՈՍՄՈՍ», Երկրի արհեստական արբանյակների սերիաներից մեկի անվանումը: Արձակվում է ՍՍՀՄ-ում, 1962-ի մարտի 16-ից: Ուղեծրերը ընդգրկում են 145-ից 60 հզ. կմ բարձրության շերտեր: «Կ.» արբանյակներով ուսումնասիրում են Երկրի մթնոլորտի վերին շերտերի կառուցվածք, Երկրի ճառագայթային գոտիները, մագնիսական դաշտը, բնեոափայլերը, իոնոսֆերան, ռադիոալիքների տարածման պայմանները մթնոլորտում, տիեզերական ճառագայթները, արեգակնային ճառագայթումներն ու մասնիկային հոսքերը, ասուպային երևույթները են: Դեպի լուսատուներն ու Երկիրը որոշակիորեն կողմնորոշված արբանյակների վրա տեղադրվում են աստղադիտակներ: Չափիչ ու հաղորդիչ սարքավորումների աշխատանքի համար օգտագործվում են ինչպես քիմ., այնպես էլ արեգակնային մարտկոցներ: «Կ.» սերիայի որոշ արբանյակների ծրագրերի («Իետերկոսմոս») իրագործմանը, ՍՍՀՄ-ից բացի, մասնակցում են նաև սոցիալիստական այլ երկրներ: Մինչև, 1979-ի դեկտ. 12-ը արձակվել է «Կոսմոս-1147»րդ արհեստական արբանյակը:
