ՀՍՀ/«ԿՈՎԿԱՍ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ԹԻՖԼԻՍ
«ԿՈՎԿԱՍ», քաղաքական և բանասիրական շաբաթաթերթ: Հայերեն առաջին պարբերականը Կովկասում: Լույս է տեսել 1846—47-ին, Թիֆլիսում: Խմբագիր ներ՝ Հ. Արզանյան, Հ. Կարենյան: «Կ.» «Кавказ» («Կավկազ») թերթի տարբերակն էր: Նպատակն էր ծանոթացնել Կովկասի պատմությանը, աշխարհագրությանը, տեղաբնիկների կենցաղին ու սովորություններին: Տպագրել է պետական-պաշտոնական որոշումներ, Կովկասի փոխարքայի հրամաններն ու հրահանգները, ինչպես և առևտրական, տնտ., քաղ. բնույթի ինքնուրույն ու թարգմանական նյութեր, բանասիրական ուսումնասիրություններ: Կարևոր տեղ է հատկացրել Հայաստանի և հայ ժողովրդի պատմության, մշակույթիու գրականության, կրթության բնագավառներին վերաբերող նյութերին, հայհեղինակների ստեղծագործություններին: Տպագրել է նաև թարգմանություններ ռուս և արևմտաեվրոպական գրողներից: Աշխատակցել են Գ. Շերմագանյանը, Հ. Էնֆիաճյանը, Ռ. Երզնկյանը, Գ. Պատկանյանը, Դ. Տեր-Ալեքսանդրյանը, Հ. Լորիս Մելիքյանը, Կ. Շահնազարյանը, Մ. Պատկանյանը և ուրիշներ: Լեզուն հիմնականում գրաբար էր:
Վ. Մաղալյան
