Jump to content

ՀՍՀ/«ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷՍՊԵՐԱՆՏԻՍՏ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷՍՊԵՐԱՆՏԻՍՏ» («Кай kaza esperantisto»), կիսամսյա գրական հանդես: Կովկասյան էսպերանտիստների խմբի հրատարակություն: Լույս է տեսել 1910—14-ին, Թիֆլիսում, էսպերանտո, հայերեն, վրաց., ռուս, լեզուներով: Խմբագիր-հրատարակիչ՝ Հ. Տեր-Աստվածատրյան: Նպատակն էր թարգմանաբար ներկայացնել հայ, ռուս և վրաց. գրականության նմուշներ, պրոպագանդել էսպերանտո լեզուն կովկասյան միջավայրում: Ծանոթացրել է էսպերանտո լեզվի ծագման պատմությանը, զարգացման ուղիներին և այդ լեզվով հրատարակվող գրականությանը: Տպագրել է Ս. Շահազիզի, Վ. Փափազյանի, Ա. Ծաաուրյանի, Ա. Իսահակյանի արձակ և չափածո գործերը, ինչպես նաև ռուս և եվրոպացի հեղինակների (Ա. Պուշկհն, Ա. Չեխով, Ա. Կուպրին, Վ. Հյուգո, Գի դը Մոպասան) ստեղծագործությունները: Հանդեսին ինքնուրույն և թարգմանական գործերով աշխատակցել են Ա. Դոստյանը (Շռինդ), Վ. Միրունյանը, Վ. Գոգիտիձեն, Վ. Ախվլեդիանին, Վ. Պավլովան ս. ուրիշներ: «Կ. Է.»ում գործել է էսպերանտո լեզվի ուսուցմանլրիվ դասընթաց, ինչպես նաև երգիծանքի բաժին: Տարածվել է Մոսկվայում, Վարշավայում, Փարիզում, Թավրիզում և այլուր:

Գ. Սևակ