Jump to content

ՀՍՀ/«ԿՌՈՒՆԿ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ՖԻԼԱԴԵԼՖԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿՌՈՒՆԿ», հասարակական, քաղաքականշաբաթաթերթ: «Կռունկ» հրատարակչական ընկերության հրատարակություն: Լույս է տեսել 1919—62-ին, Ֆիլադելֆիայում: Խմբագիր-տնօրեն՝ Գ. Գևորգյան: Լուսաբանել է ամերիկահայ գաղութիազգային, մշակութային, կրոնական կյանքը, արձագանքել է հայապահպանության և դպրոցաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին: Անվերապահորեն կանգնել է Սովետական Հայաստանի պաշտպանության դիրքերում, ներկայացրել ՀՍՍՀ տնտեսության, արդյունաբերության, արվեստիևմշակույթի առաջընթացը: Աջակցել է ՀՕԿ-ի և ՀԲԸ միության աշխատանքներին, խրախուսել հայրենադարձությունը, ծանոթացրել Հայրենակցական միությունների գործունեությանը: Գրական բաժնում տպագրել է Զ. Գալեմքյարյանի, Հ. Լեոնյանի, Զ. Սիրանոյի, Լ. Կորկոտյանի, Ս. Քաղցրանա և ուրիշների ստեղծագործությունները հայ դասական և սովետական, ռուս և ամերիկյան հեղինակների գործեր: Հրապարակախոսական, պատմագիտական հոդվածներով հանդես են եկել Մ. Մինասյանը, Հ. Խոճասարյանը, Տ. Սկունդը, Մ. Թիրյաքյանը, Մ. Սևանը: Հայերեն սովորեցնելու նպատակով շաբաթաթերթում գործել է «Armenian school at home» («Հայ դպրոց տանը») դասընթացը (1951-ից): Ուներ անգլերեն էջ (1930-ից), որին աշխատակցել է. Գըլճյանը:

Գ. Գույումջյան