Jump to content

ՀՍՀ/«ԿՌՈՒՆԿ ՀԱՅՈՅ ԱՇԱՐՀԻՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿՌՈՒՆԿ ՀԱՅՈՅ ԱՇԱՐՀԻՆ», գրական, բանասիրական, վիճակագրական, բարոյախոսական և տեղեկատու ամսօրյա հանդես: Լույս է տեսել 1860—63-ին, Թիֆլիսում: Խմբագիր՝ Մ. Աղաբեկյան, հրատարակիչ՝ Հ. էնֆիաճյան: Հանդեսը հայ ժողովրդի լուսավորության հիմնական գործոնները համարել է լեզուն, պատմությունը և կրոնը: Կարևոր դեր է կատարել աշխարհաբար գրական հայերենի ձևավորման գործում՝ տպագրելով Խ. Աբովյանի («Օվսանա»), Պ. Պռոշյանի («Սոս և Վարդիթեր», «Աղասի»), Գ. Շերմազան-յանի, Ռ. Պատկանյանի, Ե. Սահակյանի, Հ. Ամիրբեկյանի և ուրիշների գեղարվեստական երկերը, Մ. Մամուրյանի «Անգլիական նամականի»ի առաջին բաժինը: Թարգմանաբար ներկայացրել է Պոլշկինի և Հաֆեզի ստեղծագործություններից, բազմաթիվ գլուխներ Ռուսթավելու «վագրենավոր»ից: Ամսագիրն ավանդ ունի նաև հայ բանասիրության զարգացման բնագավառում (Մ. Տեր-Ազարյանցի, Մ. Աղաբեկյանի ոաումնասիրությունները, Հովսեփ կաթողիկոսի «Հիշատակարան»ը և այլ գործեր): Անդրադարձել է արևմտահայ քաղ. կյանքի իրադարձություններին, Զեյթունի ապստամբությանը:

Մ. Մխիթարյան