Jump to content

ՀՍՀ/«ԿՐԱԿԻ ՏԱՐԻ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿՐԱԿԻ ՏԱՐԻ», Նախճավանի և Խրամի կոտորածի փոխաբերական անվանուլքը: Այլ ազգերի նման հայ ժողովուրդն էլ իր կյանքի բնականտնտեսական ու հալյարակական-քաղաքական երևույթների և իրադարձությունների հետ կապված շատ տարիների տվել է բնորոշ անվանումներ՝ «Հաջող տարի», «Բարի տարի», «Անձրևային տարի», «Երաշտ տարի», Մորեխի տարի», «Սովի տարի», «Գաղթի տարի», «Զարդի տարի», «Եղեռնի տարի» են: «Կ. տ.» 705-ն է, երբ արաբ նվաճողներն ապստամբ հայերի հաղթանակի համար (տես Վարդանակերտի ճակատամարտ 703) վրեժխնդիր լինելու նպատակով խաբեությամբ հավաքելևՆախճավանի ու իյրամի եկեղեցիներում այրել են հարյուրավոր հայ իշխանների, մի մասին էլ՝ կոտորել: Արաբ մատենագիրներից ոմանք այդ եղեռնագործությունը ներկայացրել են որպես արաբ, զենքի հաղթանակ:

Գրկ. Ղևոնդ Մեծ, Պատմութիւն Հայոց, ՍՊԲ, գլուխ ժ, 1887: Ալիշան Ղ., Ցուշիկք հայրենեաց Հայոց, հ. 2, Վնտ., 1870, էջ 147: Լալայան Ե., Նախիջևանի ոստիկանական շրջան կամ Նախճավան, «ԱՀ», 1906, գիրք 13, էջ 273: Լևո,

Երկ. ժող., հ. 2, Ե.,1967: Ա. Ղանալանյան