ՀՍՀ/«ԿՐԱՍՆԱՅԱ ԶՎԵԶԴԱ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԿՐԱՍՆԱՅԱ ԶՎԵԶԴԱ» («Красная звезда», «Կարմիր աստղ»), զինվորական և համաքաղաքական օրաթերթ: ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության կենտրոնական օրգանը: Լույս է տեսնում 1924-ից, Մոսկվայում: Լուսաբանում է ՍՍՀՄ-ում և արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունները, պրոպագանդում սովետական ռազմական գիտությունը, ՍՄԿԿ քաղաքականությունը ռազմական շինարարության ասպարեզում: Արտացոլում է ՍՍՀՄ զինված ուժերի կյանքն ու գործունեությունը, նյութեր տպագրում սովետական բանակի մարտիկների մասին: Պարգևատրվել է Լենինի (1965), Կարմիր դրոշի (1945) և Կարմիր աստղի (1933) շքանշաններով:
